Հայաստանում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու. Փաշինյան

Հայաստանում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում առանց բավարար ապացույցների ոչ ոք չի դատվելու: Լրագրողների հետ հանդիպմանը գործադիրի ղեկավարը նշեց, որ կառավարության խնդիրը ոչ թե մարդկանց դատելն ու բանտերը լցնելն է, այլ Հայաստանում օրինականության հաստատումը:

«Նույնիսկ եթե ՀՀ գործող վարչապետը նախկինում շատ կոնկրետ քաղաքական հայտարարություն է արել, որ այսինչ անձը հանցագործ է, դա քաղաքական հայտարարություն է: Եթե ուզում եք, որ հանցագործները դատվեն, պետք է համագործակցեք իրավապահ մարմիններին հետ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում