AM | RU
USD
EUR
RUB

Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ ու որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն

 
 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու: «Եթե օրենքով նախատեսված հիմք կա, ապա որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ»,- հուլիսի 20-ին հրավիրված ասուլիսում ասաց վարչապետը՝ պատասխանելով դիտարկմանը, որ հասարակությունում եղել են պնդումներ, որ Ալեքսանդր Սարգսյանը շատերի բիզնեսներում բաժնեմաս ունի, դրա մասին հայտարարել է նաև Փաշինյանը ընդդիմադիր գործիչ լինելու շրջանում, սակայն մինչ այժմ որևէ նման դեպք չի բացահայտվել։

«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառության եզրին են գտնվում։ Եվ, նույնիսկ, լինում են դեպքեր, երբ ասում են. «Իսկ չի՞ լինի, որ գոնե կիրակի օրվա երկրորդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք»։ Երբեմն շեշտադրումներ են արվում, որոնք, կներեք, ինձ համար, իսկապես, մի փոքր տարօրինակ են։ Ասում են, «բա ինչի՞ այ այս մարդուն այսօր խուզարկեցին, ձերբակալեցին, բայց այ այն մարդուն չխուզարկեցին ու չձերբակալեցին»։ Տեսեք՝ ես ցանկանում եմ, որ հստակ արձանագրենք մի բան, որ այս պրոցեսը տեղի չի ունենում այն պայմաններում, երբ առավոտյան կամ երեկոյան հեռախոսը վերցնում եմ, կամ հրավիրում եմ ԱԱԾ տնօրենին, ասում եմ՝ այսօր բռնում եք այսինչին, այնինչին, խուզարկում եք այնինիչին, բաց եք թողնում այնինչին։ Այդպես չէ գործընթացը...»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բացահայտված գործերը, որ բացահայտվել են, ինչի՞ հիման վրա են բացահայտվել։ «Եղել է կոնկրետ օպերատիվ տեղեկություն, եղել է կոնկրետ քաղաքացու դիմում, եղել է կոնկրետ քաղաքացու ահազանգ։ Հիմա, եթե դուք հարցնում եք կոնկրետ որևէ այլ օպերատիվ տեղեկություն կա, թե՝ ոչ, ես այդ հարցին չեմ պատասխանի։ Այն, որ այսօր որևէ բան չի բացահայտվել, դա չի նշանակում, որ վաղն այդ որևէ բանը չի բացահայտվի։ Կամ իմ հայտարարությունը չի նշանակում, որ, ահա, անպայման որևէ բան կբացահայտվի։ Կարծում եմ ՝ ոչ ոք չի կասկածում կոռուպցիայի դեմ պայքարի մեր անկեղծությանը։ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ ու որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն ու օգտագործվեն Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և այլ հարցեր լուծելու համար։ Որևէ մեկը չկասկածի, թե որևէ մեկը, որին բռնելու և պատասխանատվության ենթարկելու, օրենքով նախատեսված հիմք կա, պլստալու է, հավաստիացնում եմ»,– ասաց Փաշինյանը։

Լրահոս
Հրատապ. Մայր ու մանուկ բերման են ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին Ազա՞տ, թե արժեզրկված խոսք «Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները Կորեան շահագրգիռ է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ. Հայաստանում Կորեայի դեսպան Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան Մահացել է Սուդանի նախկին նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել ԵՄ անդամ երկրների գործակալությունների հետ երկու համաձայնագիր է ստորագրվել Ամենայն Հայոց կաթողիկոսը նշանակալի է համարում ՀՀ ԳԱԱ դերը հիմնարար գիտությունների զարգացման գործում Արարատի մարզի վեց համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ Թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնություն դառնալ Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատված ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի գործով հերթական վճիռները Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին Ես գործ չեմ ունեցել ու չունեմ. Ծառուկյանը՝ Քոչարյանի հետ կապ ունենալու մասին Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ղրիմի ղեկավարը հայտնել է Կերչի հրաձիգի համախոհների մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին Ներկայացվել են ՀՀ վարչական դատարանի նորանշանակ դատավորները Թրամփը Սաուդյան Արաբիային կարևոր դաշնակից է որակել Զոհրաբ Մնացականյանն էական է համարում Ջոն Բոլթոնի այցը Հայաստան Նախընտրական շրջանում կառավարությունը պետք է ավելի ինտենսիվ և արդյունավետ աշխատի. Նիկոլ Փաշինյան Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա. Զոհրաբ Մնացականյան Օսիպյանը բացառում է ԱԺ արտահերթ ընտրություններում ոստիկանության վարչական ռեսուրսի օգտագործումը ԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ.ՀՀ ԱԳ նախարար Սուրեն Հովսեփյանը նշանակվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Նախագահ Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Կառավարությունը հավանություն տվեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագրի վավերացմանը Նախնական տվյալներով՝ Կերչի պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան «168 Ժամ». Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու ԵՄ-ն հայաստանյան զարգացումներից «Ժամանակ». Վարդան Օսկանյանի անունը ևս շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով «Հրապարակ». Էնրիկո Ապրիամովը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խորհրդակա՞ն «Հրապարակ». Հունան Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա «Փաստ». Դպրոցների օպտիմալացումը հակասել է օրենքներին ու միջազգային պարտավորություններին «Ժողովուրդ». Եթե Մանվել Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan