Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել

Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 20-ին` ժամը 14:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում է տնակներ և խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկանում են ԱԻՆ-ի պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում