Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց

Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել փոխել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոց կալանքը և սահմանել գրավ՝ 1 մլրդ դրամ, Aysor.am-ին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ քննիչը առարկել է դատարանի կայացրած որոշմանը։ Այժմ Վաչագան Ղազարյանը դեռ անազատության մեջ է և միայն գրավի վճարումից հետո նա կարող է ազատ արձակվել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում