AM | RU
USD
EUR
RUB

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա

 
 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Սույն թվականի հուլիսի 19-ից 21-ն ընթանում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցը Հայաստան:

Ինչպես հայտնում են Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժնից, այցի ընթացքում Մատերնովան ընդգծեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա հարաբերությունների խորացման կարևորությունն ի նպաստ ՀՀ քաղաքացիների:

Գլխավոր տնօրենի տեղակալի այցելությունը կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այն նոր կառավարության ձևավորումից հետո Եվրահանձնաժողովի բարձր մակարդակի առաջին այցելությունն է երկիր: Այցելությունը տեղի է ունենում նախորդ շաբաթ Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների միջև կայացած հանդիպմանը հաջորդիվ:

«ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պայմանական կիրարկման մեկնարկից՝ հունիսից 1-ից ի վեր Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի սերտ են դարձել, քան երբևէ: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին և կշարունակի ՀՀ կառավարության հետ միասին աշխատել՝ լավագույն կերպով համապատասխանելու ՀՀ քաղաքացիների հույսերին ու ակնկալիքներին: Մեր ունեցած վերջին հարցումների համաձայն երկրի քաղաքացիների 80 տոկոսը դրական է գնահատում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները: ԵՄ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու հիմնական դոնորն է, որի աջակցության ծավալը տարիների ընթացքում ավելանում է. 2018 թվականի դրությամբ զուտ երկկողմ աջակցությունը կազմում է 46 միլիոն եվրո: Արևելյան գործընկերության շրջանակներում «2020 թվականի 20 արդյունքներ»-ի ձեռք բերմանն ուղղված համատեղ աշխատանքը հանդիսանում է մեր համագործակցության մեկ այլ առանցքային թիրախը, որը շոշափելի օգուտներ կբերի մեր քաղաքացիների համար»,-նշեց գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան :

Այցի ընթացքում ՀՀ կառավարության, այդ թվում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկումների հիմնական թեման այն էր, թե ինչպես առավելապես արդյունավետ դարձնել ԵՄ-Հայաստան համագործակցության ազդեցությունը կոնկրետ գործողությունների միջոցով: Մասնավորապես. (1) խորացնել ներգրավվածությունը՝ բարձր մակարդակի խորհրդատուների միջոցով տրամադրելով ԵՄ փորձագիտական աջակցություն բարեփոխումների ձևակերպմանը և իրականացմանը; (2) ՀԸԳՀ մեխանիզմ, որը կարող է մոբիլիզացնել շուրջ 80 մլն. եվրո մասնավոր հատվածի ներդրումների համար; (3) սեպտեմբերին անցկացնել ԵՄ շաբաթ` կազմակերպելով մի շարք միջոցառումներ` Գործընկերության կոմիտեի առևտրի ձևավորման շուրջ: Գլխավոր տնօրենի տեղակալ Կ. Մատերնովան նաև հանդիպումներ ունեցավ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ, ինչպես նաև՝ Հայաստանի մասնավոր հատվածի և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկեցին, թե ինչպես լավագույն կերպով զարգացնել Հայաստանի տնտեսական ներուժը, այդ թվում՝ մասնավոր հատվածի լիարժեք իրացման և փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու միջոցով:

Այցի ընթացքում օրակարգի կարևոր հարցերից է եղել նաև հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացումը: Գլխավոր տնօրենի տեղակալ Կ Մատերնովայի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից տրվեց ԵՄ-ն Հայաստանի համար. Էլեկտրոնային կառավարման գործողություններ» ծրագրի մեկնարկը: Այն մեկտեղում է Եվրամիության աջակցությամբ գործող բոլոր պետական ծրագրերը, ինչպիսիք են օրինակ e-register.am, e-request.am, մեկ միասնական հարթակում: Առցանց գործող այդ հարթակների միջոցով փոխակերպվել է քաղաքացիների և գործարարների հարաբերությունների եղանակը տեղական և ազգային կառավարման մարմինների հետ՝ նպաստելով ծառայությունների որակի, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը:

Գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան նաև հանդիպեց քաղհասարակության առաջատար ներկայացուցիչների հետ` քննարկելու կառավարման ոլորտի և մարդու իրավունքների հիմնահարցերը, ինչպես նաև ԵՄ աջակցությանն առնչվող հարցեր:

Գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան և ՀՀ կառավարության ներկայացուցիչները պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել և խորացնել սերտ համագործակցությունը՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության ստանձնած բարեփոխումների հավակնոտ ծրագիրը, որ միտված է կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների:

Լրահոս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել Շրի Լանկայի բժշկական խորհուրդը կճանաչի ԵՊԲՀ դիպլոմը Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կա 3 զոհ Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերը հանձնել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց կողմից նվիրատվությամբ ավտոմեքենաներ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման վերաբերյալ Արցախի խորհրդարանի հերթական նիստում տեղի է ունեցել 2019թ. պետական բյուջեի քննարկման առաջին փուլը Դատարանն Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 14-ին Կիևի Սոֆիայի տաճարում օծված խաչքարն իր տեղը գտավ Ազգային արգելոցում Թուրքիայի մայրաքաղաքում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կսեփականաշնորհեն զբաղեցրած տարածքները ԵՄ-ն Հայաստանում տնտեսական առանցքային բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 7,5 մլն եվրո Ռուսաստանը ՀՀ նոր կառավարության և խորհրդարանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված. Զախարովա ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 6.5 մլն եվրո միջուկային անվտանգության խթանման նպատակով Կառավարությունը մասնակի կփոխհատուցի բարձր առաջադիմություն ունեցող և ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը Արմեն Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում Է ավելի ուշ հեռանալ «Հրապարակ». Վլադիմիր Վարդանյանը՝ Արդարադատության նախարա՞ր «Ժամանակ». Հունվարի 1-ից գազը կթանկանա՞ «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ «Ժողովուրդ». Աղետի ենթարկված ՍՈՒ-25-ի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ «Հրապարակ»․ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Առաջնորդվեք պաշտոնական հաղոդրագրություններով. Դավիթ Բաբայան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 13 Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը ՀՀ նախագահը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր է նշանակել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀՔԾ-ն նոր մեղադրանքներ է առաջադրել Արմեն Գևորգյանին. պաշտպան Նոր խորհրդարանում հնարավոր է լինի 133 պատգամավոր Կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը Մարտին Էռնեկյանը ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ Թոմ Քաթինան նշանակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Ստրասբուրգում սուգ է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan