Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը

Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հուլիսի 20-ին, ժամը 14:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:12-ին, մարվել 21:49-ին: Այրվել են մոտ 50 հա խոտածածկ տարածք և 7 չշահագործվող շինություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ԵՓՎ պետ Առնոլդ Հարությունյանը:

Դեպքի վայրում ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում