Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ

Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ թիրախային լարվածություն չկա, իրավիճակը նորմալ է:

«Հրազենային կրակոցները եղել են 2 օր առաջ, տուժողներ չկան, ամեն ինչ նորմալ է»,- վստահեցրեց Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ նշված ճանապարհահատվածում պաշտպանիչ պատեր կան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում