Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 21-ին, 24-ի երեկոյան ժամերին Հայաստանի հյուսիսային շրջաններում, հուլիսի 22-23-ը՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-22-ը կնվազի 2-3, հուլիսի 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: 

Երևան քաղաքում՝

Հուլիսի 21-ի ցերեկը, 24-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում