Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել

Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Բավրայի սահմանային անցակետում հուլիսի 20-ին՝ ժամը 11.35-ին, հայտնաբերվել և ոստիկանություն է բերման ենթարկվել, 2016թ. հուլիսի 5-ից Մոլդովայի Հանրապետության Կախուլ քաղաքի ՆԳԲ-ի կողմից Մոլդովայի քրեական օրենսգրքի 264 հոդ.1-ին մասի մեղադրանքով (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի՝ Սերգեյ Շ.-ն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում