Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու

Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Hraparak.am: Երևանի քաղաքապետի՝ սեփական թեկնածուի շուրջ կուսակցությունների մի մասը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ ԲՀԿ-ում էլ թեկնածուների պակաս չկա։ Քննարկվում են ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, ԱԻ նախարար Հրաչ Ռոստոմյանի, ինչպես նաև Արարատ Զուրաբյանի անունները։

ԲՀԿ-ում, սակայն, հավանական են համարում Արարատ Զուրաբյանի թեկնածությունը, քանի որ նա փորձառու է, ժամանակին էլ եղել է Կենտրոն վարչական շրջանի թաղապետը։ Կուսակցությունը նաև հարցումներ է անցկացրել, որոնց արդյունքները նույնպես Զուրաբյանի օգտին են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում