Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին

Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում