Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին

Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 21-ին այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նախարար Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը խրախուսել է աչքի ընկած զինծառայողներին։

Արծրուն Հովհաննիսյանը գրառմանը կից տեղադրել է նաև լուսանկարներ, դրանցից մեկում պատկերված զինծառայողը Ռոբերտ Սոլկարյանն է, Աստրախանից է վերադարձել հայրենիք՝ բանակում ծառայելու համար:
Մյուս լուսանկարում կապավոր Սաշա Բալոյանն ՝ Աշոցքից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում