Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը

Դավիթ Տոնոյանը չի բացառում  ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը:

Հուլիսի 22-ին Փանիկում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Դավիթ Տոնոյանը նաև նշեց: «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է»,- նշեց նախարարը՝ փաստելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթանել որոշ փոփոխությունների կատարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում