«Արսենալ»-ը մեկնարկային տուրում կխաղա մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ

«Արսենալ»-ը մեկնարկային տուրում կխաղա մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը կրկին կցուցադրվի Հայաստանում:

Այս տարի ևս հեռարձակումը կապահովի Հայկական երկրորդ հեռուստաալիքը՝ Հ2-ը: Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը՝ Պրեմիեր լիգան կմեկնարկի օգոստոսի 10-ին:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ»-ը մեկնարկային տուրում կխաղա մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում