Հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում

Հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել կոռուպցիայի դեմ պայքարի գծով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը:

«Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ: Աշխատանքը շարունակվում է»,-նշել է Արեն Մկրտչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում