Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հանրապետության տարածքում հուլիսի 23-ին` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում` հուլիսի 23-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում