Կարպիս Փաշոյանը շարունակում է աշխատանքի գնալ, նրա դիմումը չի քննարկվել փոխվարչապետի հետ

Կարպիս Փաշոյանը շարունակում է աշխատանքի գնալ, նրա դիմումը չի քննարկվել փոխվարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Armtimes.com: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատման դիմումը դեռ չի մակագրվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան փոխանցեց Կարպիս Փաշոյանը:

Նա տեղեկացրեց, որ դեռ շարունակում է աշխատանքի գնալ, կատարել իր պարտականությունները: ՀԺ-ի հարցին՝ Արարատ Միրզոյանի հետ քննարկում եղե՞լ է դիմումի հետ կապված, Կարպիս Փաշոյանը բացասական պատասխան տվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում