Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավարը յուրացումներ է կատարել

Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավարը  յուրացումներ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում հուլիսի 19-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավար Աղասի Ղազարյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է կատարել։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ համատեղ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը» Վերին Ծաղկավան գյուղին անհատույց փոխանցել է 4.000.000 դրամ՝ խմելու ջրի արտաքին համակարգի վերակառուցման համաֆինանսավորման տրամադրման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման երկրորդ փուլին մասնակցելու համար։

Փոխանցված գումարից 3.000.000 դրամը համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է։ Պարզվել է նաև, որ Աղասի Ղազարյանը 2016 թվականին պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսից ստացել է 10 տոննա դիզվառելիք՝ Ծաղկավան-Աղսու ռազմավարական ճանապարհը նորոգելու համար, սակայն ոչ մի աշխատանք չի կատարել՝ յուրացնելով դիզվառելիքը։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում