Որոշ զինծառայողներ հանրահավաքների մասնակցելու ցանկություն են հայտնում. ՊԲ- ում ահազանգեր են լինում

Որոշ զինծառայողներ հանրահավաքների մասնակցելու ցանկություն են հայտնում. ՊԲ- ում ահազանգեր են լինում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երբեմն ահազանգեր է ստանում այն մասին, որ զինծառայողները մոտենում և դիմում են սպաների ու այլ զինծառայողների, որպեսզի մասնակցեն հանրահավաքների: Այս մասին բանակային տարվա առաջին կիսամյակի ամփոփման ընթացքում` անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին, ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Մենք բոլորին զգուշացրել ենք, որ օրենքով ու Սահմանադրությամբ՝ իրենք չեն կարող քաղաքական կամ հասարակական կազմակերպությունների անդամներ, վարձու աշխատողներ լինել, մասնակցել հավաքների»,-ասաց ՊԲ նախարարը:

Մնացականյանը հերքեց լուրերը, թե ահազանգերը կարող են կապ ունենալ Արցախի նախագահի հրաժարականը պահանջող ցույցերի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում