Համապատասխան հայտի դեպքում Հայաստանը պատրաստ է աջակցել Հունաստանին

Համապատասխան հայտի դեպքում Հայաստանը պատրաստ է աջակցել Հունաստանին

ԵՐԵՎԱն, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Համապատասխան հայտի դեպքում Հայաստանը պատրաստ է իր կարողությունների շրջանակում աջակցել Հունաստանին՝ բռնկված անտառային հրդեհները մարելու գործում:

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ առայժմ օգնության պաշտոնական հայտ չեն ստացել:

«Հայաստանի Հանրապետությունը դեռ պաշտոնապես չի ստացել օգնության հայտ: ԱԻՆ-ն իր լիազոր ստորաբաժանմամբ գրանցված է միջազգային «Ջիդաքս» համակարգում (Global Disaster Alerting and Coordination System), համագործակցության շրջանակում ստանում ենք այդ օգնության հայտը: Համապատասխան հայտի դեպքում Հայաստանն իր կարողությունների շրջանակում պատրաստ է աջակցել»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում