Ապրիլյան պատերազմից և՛ առաջ և՛ հետո դիրքերում կահավորման աշխատանքներ են իրականացվել

Ապրիլյան պատերազմից և՛ առաջ և՛ հետո դիրքերում կահավորման աշխատանքներ են իրականացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ ևս ԱՀ ՊԲ դիրքերում կահավորման ուղղությամբ աշխատանքներ են տարվել:

Լրագրողների հետ զրույցում, հուլիսի 24-ին, այս մասին ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Միգուցե այդ աշխատանքները բավարար չեն եղել, բայց ապրիլյան պատերազմից հետո ավելի լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում և շարունակվելու են։ 2015 թվականից սկսած` այն պահից, երբ ես նշանակվել եմ պաշտպանության նախարար`դիրքերի կահավորման աշխատանքներ են տարվում»,-ընդգծեց Լևոն Մնացականյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում