Պակիստանում անհայտ անձը կրակ Է բացել հանրահավաքի մասնակցիների վրա

Պակիստանում անհայտ անձը կրակ Է բացել հանրահավաքի մասնակցիների վրա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Առնվազն վեց մարդ Է սպանվել եւ տասը վիրավորվել Պակիստանի Փենջաբի նահանգի Չաքվալի օկրուգում, որտեղ անհայտ անձը կրակ Է բացել քաղաքական հանրահավաքի մասնակիցների վրա: Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 23-ի ուշ երեկոյան:

Անհայտ տղամարդն ավտոմատ զենքով կրակ Է բացել տեղական կուսակցություններից մեկի կազմակերպած հանրահավաքի մասնակիցների վրա, ինչից հետո ինքնասպան Է եղել:

Ոստիկանությունը պատահարի հանգամանքների հետաքննություն Է վարում: Նախնական վարկածով՝ ցուցարարների վրա հարձակումը գործել Է հոգեկան հիվանդ մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում