ԱԻՆ-ը հորդորում է խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

ԱԻՆ-ը հորդորում է խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ առաջիկա օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 25-27-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կբարձրանա 4-5 աստիճանով: 

Երևան քաղաքում`

Հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում