Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում 28 հարց է

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում 28 հարց է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Մեկնարկել է կառավարության նիստը: Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօրվա նիստում ընդգրկված է 28 հարց: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված են՝

«Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ռոման Նամալյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Վահե Հրաչյայի Բաղդասարյանին և Արման Ալբերտի Միքայելյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին

 Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին հարցերը, ինչպես նաև այլ հարցեր։

Նիստի օրակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեկնելու են Սանկտ-Պետերբուրգ:

«Փոխվարչապետ Գրիգորյանի հետ մենք պետք է մեկնենք Սանկտ Պետերբուրգ: Եթե մինչև 12:15 նիստը կավարտվի, կավարտվի, եթե ոչ, մենք կխնդրենք առաջին փոխվարչապետին շարունակել նիստը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ-պետությունների պետությունների ղեկավարները:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից անմիջապես հետո մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում