Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է և նա հեռացել է այնտեղից: Նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվել: 

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության էր կանչվել Մարտի 1-ի գործով:

Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և կցվելու է քրեական գործին: Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ տեսաձայնագրությունը հրապարակվելու է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում