Հատուկ քննչական ծառայություն է ժամանել Ալիկ Սարգսյանը

Հատուկ քննչական ծառայություն է ժամանել Ալիկ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am  ՀՔԾ է ժամանել նախկին ոստիկանապետ, պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ՀՔԾ է եկել շորթման գործով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վկայություն տալու:

Լրագրողների հարցին` թե արդյոք կարող է որևէ կարգավիճակով ներգրավվել Մարտի 1-ի գործում, Ալիկ Սարգսյանը նկատել է, որ Մարտի 1-ի հետ որևէ կապ չունի, բայց, որ գործը պետք է բացահայտվի` չի կասկածում:

Նախկին ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասել է որ նորմալ է վերաբերվում իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն բացահայտումներին:

«Միշտ ասել եմ, և ասում եմ` ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա, եթե ոչ այսօր, ապա` վաղը»,- նշել է Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում