Պատանի ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Պատանի ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am:  Պատանի ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 313 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:  Նույն քաշում Գևորգ Ղահրամանյանը 6-րդն է՝  երկամարտի 273 կգ արդյունքով։

 Մարգարիտա Առաքելյանն էլ աղջիկների պայքարում երկամարտի 162 կգ արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: Ընդհանուր առմամբ, Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ելույթները հաջող են Եվրոպայի առաջնությունում: Այն ընթանում է Իտալիայում՝ Միլանում։ 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում