Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը դատարանում է

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը դատարանում է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք էր առաջադրել, և միջնորդություն ներկայացրել` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, ովքեր մուտք են գործել դատական նիստերի դահլիճ, հայտնել են, որ Քոչարյանը դատական նիստի մասին չի ծանուցվել ու, ամենայն հավանականությամբ, չի ներկայանա դատական նիստին:

Երկրորդ նախագահի փաստաբանների կարծիքով՝ ամենայն հավանակությամբ, կալանավորման որոշում չի կայացվի, իրենք էլ կմիջնորդեն, որպեսզի դատական նիստը հետաձգվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում