Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը նախատեսված է ժամը 11:00-ին

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը նախատեսված է ժամը 11:00-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հուլիսի 26-ին տեղի ունեցած դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում չկայացվեց: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նախատեսված է հուլիսի 27-ին, ժամը 11:00-ին:

Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց, որ մինչև հաջորդ դատական նիստը պետք է 3-րդ նախագահը պատշաճ ծանուցվի նիստի մասին:

«Ռոբերտ Քոչարյանը չի խուսափի պատասխանատվությունից: Նա նիստին կներկայանա ու կապացուցի դա: Եթե խուսափելու լիներ, ապա Հայաստան չէր վերադառնա»,- նշեց Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում