Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արդեն իսկ մեկնարկել է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը՝ ընդունող կողմի՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ:

Նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնով կազմով նիստը: Ակնկալվում է, որ կքննարկվեց եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու խորացմանն ուղղված հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայցելի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ կդնի Կոմիտասի հուշարձանին, այնուհետև կլինի նաև Էրմիտաժում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում