Կալանավորվել է ընտրողներին կաշառք տալու մեջ մեղադրվող Հեղինե Փոգրարյանը

Կալանավորվել է ընտրողներին կաշառք տալու մեջ մեղադրվող Հեղինե Փոգրարյանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2008 թվականի հուլիսի 25-ին Հեղինե Փոգրարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում հանդիպել է ընտրողներ Հ. Ս.-ին ու նրա կնոջը և ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար խոստացել է նրանց տրամադրել յուրաքանչյուր քվեի համար 10.000 ՀՀ դրամ կաշառք:

Հուլիսի 26-ին Հեղինե Փոգրարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ` հիշյալ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու և դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում