Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև շփումները. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև շփումները. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հուլիսի 27-ին Բաքվում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների պաշտոնական ներկայացուցիչների միջև:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես եկող Ռուսաստանն իրեն դրսևորել է արդյունավետ և կառուցողական կերպով: Ռուսաստանը հրաշալի տիրապետում է թեմային: Հակամարտության կարգավորմանն ուղղված հարցով հանդիպումները անցկացվում են տարբեր մակարդակներում: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև բոլոր հանդիպումները, որոնց մասին պայմանավորվում են կողմերը և որոնք կառուցողական են անցնում»,-ասել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում