ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին

ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը առայժմ տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ասել է ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հուլիսին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնել է Երևան՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ որպես վկա ցուցմունք տալու նպատակով, այլ տեղեկատվության ՀԱՊԿ-ի քարտուղարությունը չի տիրապետում»,- նշել է Վլադիմիր Զայնետդինովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում