Յուրի Խաչատուրովը չի կալանավորվի։ Նա գրավի դիմաց ազատ կարձակվի

Յուրի Խաչատուրովը չի կալանավորվի։ Նա գրավի դիմաց ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Armtimes.com: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառվել: Նման որոշում քիչ առաջ կայացրել է դատավոր Դավիթ Բալայանը:

Մեր տեղեկություններով, դատարանը գրավի չափ է սահանել 5 միլիոն դրամը:

Խաչատուրովը մեղադրվում է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում