Յուրի Խաչատուրովը գիշերվանից ազատության մեջ է, գրավը վճարվել է

Յուրի Խաչատուրովը գիշերվանից ազատության մեջ է, գրավը վճարվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովն այս պահին ազատության մեջ է, նա 5 միլիոն դրամ գրավի դիմաց գիշերն ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Յուրի Խաչատուրովը կկարողանա՞ վերադառնալ ՌԴ, Միհրան Պողոսյանը նշեց, որ առանց լիազոր մարմնի թույլտվության Յուրի Խաչատուրովը չի կարողանա երկրից բացակայել, անհարժեշտության պարագայում իրենք դիմում կներկայացնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում