Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենան ընթացքի ժամանակ բռնկվել է. կա զոհ

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենան ընթացքի ժամանակ բռնկվել է. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: «911» ծառայությանը հուլիսի 27-ին ահազանգ է ստացվել,որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 3-րդ թունելի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կա տուժած: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Ղ., 1989 թ.) ընթացքի ժամանակ բռնկվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը մեկուսացվել է տեղի ուժերով:

Վարորդը, ուղևորները՝ Ս. Ղ.-ն (1964 թ.) և Ս. Դ.-ն (1969թ.) տարբեր մարմնական վնասվածքներով և այրվածքներով հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Ալավերդու ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ տուժածները տեղափոխվել են Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ս. Ղ.-ինը՝ կայուն ծանր, իսկ Ս. Դ.-ն հիվանդանոցում մահացել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում