Ադրբեջանում զինակիցների կողմից զինվոր է սպանվել

Ադրբեջանում զինակիցների կողմից զինվոր է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ադրբեջանական բանակում հուլիսի 26-ին զինակիցների կողմից սպանվել է 1999թ. ծնված զինծառայող Արիֆ Մամեդովը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Կայքի փոխանցմամբ՝ չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Մամեդովը սպանվել է զինակիցների կողմից ծառայողական գաղտնաբառը չիմանալու (հավանաբար ճակատային հատվածում գաղտնաբառը կիրառվում է տարբերելու համար, թե անձը տվյալ զորամասի զինվոր է, թե ոչ) պատճառով:

Ադրբեջանցի զինծառայողը մահացել է Ադրբեջանի սահմանին՝ ճակատային գծում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Մամեդովն սպանվել է ոչ մարտական պայմաններում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում