Հափշտակել են АК-74 տեսակի ինքնաձիգ

Հափշտակել են АК-74 տեսակի ինքնաձիգ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ռազմական ոստիկանությունը հուլիսի 26-ին հաղորդում է ստացել այն մասին, որ անհայտ անձը հափշտակել է պաշտպանության բանակի N զորամասի հաշվեկշռում գտնվող АК-74 տեսակի ինքնաձիգ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին ժամը 00.30-ի սահմաններում Արմավիրի Նորապատ գյուղի սկզբնամասում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել և ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել հիշյալ զորամասի երկու նախկին ժամկետային զինծառայողներ։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է հափշտակված ինքնաձիգը։ Հարուցվել է քրեական գործ, զինծառայող Հ.Բ.-ն ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում