Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը 7-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը 7-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում:

Ռուսական Սոչի քաղաքում կայացած պրոֆեսիոնալ երեկոյի ընթացքում Երիցյանը 8 ռաունդային մենամարտում ուժերը չափեց Հարավային Աֆրիկան ներկայացնող 40-ամյա Ալի Ֆունեկայի հետ: Վերջինս 53 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում:

Երիցյանը գերազանցեց մրցակցին միավորների առավելությամբ:

Հայ բռնցքամարտիկը 7-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում