Ներքին Չարբախ թաղամասում հրդեհ է բռնկվել, կա զոհ

Ներքին Չարբախ թաղամասում հրդեհ է բռնկվել, կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 30-ին ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է խոտի դեզ, կա տուժած:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին: Հայտնաբերվել է Գ. Թ.-ի (ծնված՝ 2012 թ.) դին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում