Երևանում հուլիսի 31-ին օդի ջերմաստիճանը կհասնի ռեկորդային 42 աստիճանի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երկրում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը՝ շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:
Երևան քաղաքում
Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-4-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ: Երևանում հուլիսի 31-ին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 42 աստիճանի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում