Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 4 հոգանոց խմբով Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր 2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայաստանը կմասնակցի զորավարժություններին: Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա», – ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:

Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինիքի գործընկեր երկրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում