Սոչիում հրդեհից զոհվածների թվում կա 4 հայ

Սոչիում հրդեհից զոհվածների թվում կա 4 հայ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Սոչի քաղաքի Ադլերի շրջանում բռնկված հրդեհի զոհերի թվում կա ազգությամբ 4 հայ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերի էջը՝ հղում անելով Սոչիում ՀՀ հյուպատոսությանը:

«Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում