ՀՀ ոստիկանության կողմից միջազգային մակարդակով հետախուզվող Արամ Վարդանյանը ձերբակալվել է Դուբայում

ՀՀ ոստիկանության կողմից միջազգային մակարդակով հետախուզվող Արամ Վարդանյանը ձերբակալվել է Դուբայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը:

Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ վերջինիս արտահանձնման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում