Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանից 16 օր է տեղեկություն չկա. ահազանգում է ՄԻՊ-ը

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանից 16 օր է տեղեկություն չկա. ահազանգում է ՄԻՊ-ը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է այն մասին, որ արդեն 16 օր շարունակ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանից որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվում: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Հայաստանցի քաղաքացիական անձ Կարեն Ղազարյանն արդեն 16 օր է՝ Ադրբեջանում գտնվում է գերության մեջ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որևէ կերպ չի կարողանում կապվել նրա հետ, որևէ տեղեկություն չկա: Ստացել եմ նրա ծնողների անհանգստությունները: Դիմել եմ միջազգային կազմակերպություններին՝ օգնելու նրա գտնվելու վայրի, ֆիզիկական ապահովության ու վերադարձի մասին որևէ տեղեկատվություն ստանալու հարցում»,- նշել է մարդու իրավունքների պաշտպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում