ՀՀ ԱԳՆ խոսնակը հաստատեց Փաշինյան-Թրամփ հանդիպում կազմակերպելու մտադրությունը

ՀՀ ԱԳՆ խոսնակը հաստատեց Փաշինյան-Թրամփ հանդիպում կազմակերպելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կա մտադրություն կազմակերպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Արդեն կարող ենք հաստատել, որ Փաշինյանը սեպտեմբերին Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին: Կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում հնարավոր է նաև ԱՄՆ ղեկավարի հետ հանդիպումը»,-ասաց Բալայանը:

Այդուհանդերձ նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել, թե նման վերջնական պայմանավորվածություն ձեռք է բերվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում