Տոնոյանը Կասպերչիկին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը

Տոնոյանը Կասպերչիկին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպերչիկին: 

Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը և իրադրությունը արցախյան և ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին: Քննարկվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում