Պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

Պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Այս մասին նշված է ԱԺ նախագահի տարածած հայտարարությունում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում