Բաքվի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Բաքվի կենտրոնում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հրդեհը բռնկվել է Caspian Plaza գրասենյակային կենտրոնում:

Այրվող շենքից տարհանվել են բոլոր աշխատակիցները, արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները փորձում են մարել հրդեհը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում