ՊՆ-ում մշակում են զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգն ու սկզբունքները

ՊՆ-ում մշակում են զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգն ու սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հուլիսի 31-ին, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում հանդիպում է անցկացրել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը:

Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ թեժ գծով և այլ աղբյուրներով ստացված բողոքները, ինչպես նաև ուսումնասիրվել են նախնական հետազոտության արդյունքները: Մշակվել են գործընթացի կանոնակարգման հիմնական սկզբունքները, որոնք կքննարկվեն բանակային զորամիավորումներում»,- ասված է հաղորդագրությունում:

Նախագծի մշակման նպատակով կուսումնասիրվի նաև հանրային դիրքորոշումը։ Հասարակական կազմակերպություններից, փորձագետներից, զինվորների ծնողներից և այլ շահագրգիռ անձանցից կարծիքներ ստանալու նպատակով կարվի լրացուցիչ հայտարարություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում